Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է «Ազատ գոտի» թերթի խմբագիր, ՀայաստանիՄշակույթի նախարարության բաժնի պետ, «Տիրաստ» հրատարակչության փոխտնօրեն։ Ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2009 թ. Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։ 2009 թ. ընտրվել է Հայաստանի հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։